Իսրայելի արտգործնախարարը մեկնել է Սուդան. կքննարկվեն «Աբրահամյան» պայմանավորվածությունները
Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը մեկնել է Խարտում՝ բանակցելու «Աբրահամյան» համաձայնագրերի շուրջ, որի ստորագրման գործընթացը Սուդանը չի ավարտել մի քանի տարի առաջ, գրում է Jerusalem Post թերթը։
Թերթը գրում է, որ Սուդանն առաջին երկրներից էր, որը սկզբունքորեն համաձայնեց Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանը, սակայն փաստաթղթերի ստորագրման գործընթացը ավարտին չհասավ։
Իսրայելի ԱԳՆ-ն պաշտոնապես չի հաղորդել ուղևորության մասին, սակայն մի քանի իսրայելական լրատվամիջոցներ, այդ թվում՝ The Jerusalem Post-ը, տեղեկություն են ստացել այդ մասին։ Պարբերականը նշում է, որ Քոհենի ուղեւորությունը տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի Իսրայել այցելությունից անմիջապես հետո։ Միացյալ Նահանգները հանդես է եկել որպես միջնորդ այս համաձայնագրերի կնքման գործում։
2020 թվականին ԱՄԷ-ն և Իսրայելը կարգավորեցին հարաբերությունները Միացյալ Նահանգների միջնորդությամբ։ Բացի ԱՄԷ-ից, Իսրայելի հետ այդ ժամանակ դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին Բահրեյնն ու Մարոկկոն։ Համապատասխան պայմանագրերը կոչվում էին Աբրահամյան։ 2021 թվականի հունվարի սկզբին Սուդանը պաշտոնապես միացավ նրանց։ Մինչ այս Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեին արաբական միայն երկու երկրներ՝ Եգիպտոսը (հաստատվել է 1979 թվականին) և Հորդանանը (հաստատվել է 1994 թվականին)։
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ-ն` խաղաղապահ գործողությունների իրավական հիմքերի մասին
ՀԱՊԿ Քարտուղարությունը մեկնաբանել է կազմակերպության Կոլեկտիվ խաղաղապահ ուժերի կողմից խաղաղության պահպանման գործողություն...
Երուսաղեմում հայերի վրա հարձակումներն իրականացրել են ծայրահեղականները. Հայաստանում Իսրայելի դեսպանը` Երուսաղեմի դեպքերի մասին
Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներն իրականացվել են մի քանի ծայրահեղականների կողմից, որոնք ոչ մի...
Իրանի զինապահեստի վրա հարձակումն իրականացրել է իսրայելական Մոսադը. WSJ
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ Իրանի վրա հարձակումները հասել են իրենց նպատակներին։ Այդ մասին գրում է The Wa...
Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է...