ԵՄ-ն Ուկրաինայի կողքին է ավելի քան երբևէ. Եվրահանձնաժողովի նախագահն ու ԵՄ դիվանագետը ժամանել են Կիև

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ԵՄ դիվանագետ Խոսեպ Բորելը ժամանել են Կիև։ Վաղը Ուկրաինայի մայրաքաղաքում կկայանա Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողովը։ 

 

«Մենք այստեղ ենք միասին ցույց տալու, որ ԵՄ-ն Ուկրաինայի կողքին ենք ավելի քան երբևէ: Եվ ավելի ենք  խորացնելու մեր աջակցությունն ու համագործակցությունը»,- գրել է նա Twitter-ում:

 

Ինչպես նշել է Ուրսուլան, սա նրա չորրորդ այցն է Կիև՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր։

 

Միևնույն ժամանակ, Կիև իր այցի մասին հայտարարել է նաև ԵՄ դիվանագետ Ժոզեպ Բորելը։

 

«Ես ժամանել եմ Կիև, որպեսզի ԵՄ-ի աջակցության ամենաուժեղ ազդանշանը փոխանցեմ բոլոր ուկրաինացիներին, որոնք պաշտպանում են իրենց երկիրը: Ռուսական պատերազմի մեկնարկից ի վեր ԵՄ օգնության չափը հասել է 50 միլիարդ եվրոյի: Եվրոպան առաջին իսկ օրվանից միավորվել է Ուկրաինայի հետ»- ասել է նա։

 

 

Քաղաքականություն