ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ինչո՞ւ մենք չենք կարող ճնշում գործադրել, որպեսզի այդ ողբերգությունը լուծում ստանա». բրիտանացի պատգամավոր
Հարկավոր է ճնշում գործադրել հայ ռազմագերիների սպանությունների անկախ հետաքննության և Լաչինի միջանցքի վերաբացման ուղղությամբ: Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում հարցուպատասխանի ժամանակ նման խնդիր բարձրացրեց պատգամավոր Ռուփա Հաքը:
Նախքան պատգամավորի ելույթը Մեծ Բրիտանիայի ձեռնարկած գործողությունների մասին խոսեց Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին:
«Մենք ձգտում ենք բանակցություններին վերադառնալու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման: Ես խոսել եմ Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի հետ հունվարի 18-ին՝ կապված հումանիտար իրավիճակի հետ: Երեկ ես հանդիպել եմ Ադրբեջանի դեսպանի հետ և շեշտել Լաչինի միջանցքը վերաբացելու հրատապ անհրաժեշտությունը», - ասաց Լեո Դոքերթին:
Նա նաև հավելեց, որ Start Fund հիմնադրամը, որի կարևոր դոնորներից մեկը Միացյալ Թագավորությունն է, 350 հազար ֆունտ ստեռլինգ է հավաքագրել ստեղծված իրավիճակից տուժածներին աջակցություն տրամադրելու համար:
Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Ռուփա Հաքը նշեց, որ բավարար գործողություններ չեն ձեռնարկվում Ադրբեջանին պատասխանատվություն ենթարկելու ուղղությամբ:
«Այս շրջափակումը շարունակվում է 50 օր: Դրա հետևանքով երեխաները թերսնման վտանգի առաջ են կանգնած, քանի որ նրանց չի հասնում բավարար քանակությամբ սնունդ և դեղորայք: Մենք նաև տեսել ենք, որ իրավապաշտպան կազմակերպությունները Լեռնային Ղարաբաղում արձանագրել են արտադատական սպանություններ, պահվող անձանց նկատմամբ ոտնձգություններ», - ասաց Ռուփա Հաքը:
Պատգամավորը նաև վրդովմունքով հիշեցրեց, որ ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարարը վերջերս ակնկալիք էր հայտնել, որ Ադրբեջանի դատախազության հետաքննությունը նշանակալի արդյունքներ կտա:
«Ինչո՞ւ մենք չենք կարող ճնշում գործադրել, որպեսզի այդ սարսափելի ողբերգությունը միջազգային անկախ լուծումներ ստանա», - եզրափակեց խոսքը պատգամավորը:
Ի պատասխան՝ Լեո Դոքերթին դարձյալ կրկնեց, որ Մեծ Բրիտանիան ցանկանում է վերադարձ բանակցությունների և հակամարտության խաղաղ կարգավորում, ինչը նա կշեշտի առաջիկա ամիսներին տարածաշրջան նախատեսված այցի ժամանակ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «ՀՀ-ն տասնյակ տարիներ օկուպացրել էր Ադրբեջանի 7 շրջանները». Լավրով
Երբ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են ուղիներ փնտրել Կովկասում իրավիճակի հանդարտեցման վերաբերյալ, ՀԱՊԿ-ը նույնպես պա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ո՞վ եք, արա դուք, եկել դատավարություն եք անում». Արսենյանի կոշտ ելույթը ԱԺ-ում լարեց իրավիճակը
Ուզում էի լսել քաղաքական տեսակետ, բայց լսեցի վռնդվածների կողմից վռնդելու հոխորտանք։ Ինչի՞ մասին եք խոսում, այս ի՞նչ ապառ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք պետք է ուսումնասիրենք ու հասկանանք` ի՞նչ է կատարվում Լաչինի միջանցքում. Կանադայում քննարկել են շրջափակված ԼՂ-ի հարցը
Եկեք արձանագրենք, որ այսօր մենք գործ ունենք ճգնաժամի հետ, որն իրական է ու մենք բավարար ապացույցներ ունենք: Խոսելով Լաչին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաց քննարկումների ժամանակ ուզում են մարդկանց ցույց տալ, թե իրենք «ամենակռուտոյ» տեղեքն են. Քոչարյանը` ընդդիմադիրների մասին
Այսօր ԱԺ-ում «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել էր փակ քննարկում, որին մասնակցել է նաև «Քաղաքացիական պայմանագիր»-ը, ՀՀ...