Ռուսաստանը ՄԱԿ-ում հայտարարել է միջուկային տերությունների բախման հավանականության մասին
Կիևին արևմտյան զենքի մատակարարումը, որն օգտագործվում է Դոնբասի խաղաղ բնակիչներին գնդակոծելու համար, մեծացնում է միջուկային ուժերի բախման հավանականությունը, հայտարարել է ռուսական պատվիրակությունը ՄԱԿ-ի զինաթափման կոնֆերանսի լիագումար նիստում: Այս մասին գրում է Kp.ru-ն:
«Զենքի մատակարարման, վարձկանների պատրաստման, հետախուզական տեղեկատվության տրամադրման միջոցով Ուկրաինայում ռազմական առճակատմանը իրենց խորացող ներգրավվածությամբ այդ երկրները ստեղծում են միջուկային ուժերի անմիջական զինված բախման իրական ռիսկեր», - ասել են դիվանագետները։
Ավելի վաղ` 2023 թվականի հունվարի 20-ին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել էր, որ Ուկրաինայում ամերիկյան և արևմտյան այլ զենքերը, ինչպես նաև դրանց սպասարկող օտարերկրյա զինվորականները, օրինական թիրախներ են ռուսական բանակի հարվածների համար։
Զախարովան պարզաբանել է, որ եթե Արևմուտքը ձևացնում է, թե իրենք չգիտեն այս մասին, դա իրենց խնդիրն է։
Նմանատիպ հոդվածներ
Երուսաղեմում հայերի վրա հարձակումներն իրականացրել են ծայրահեղականները. Հայաստանում Իսրայելի դեսպանը` Երուսաղեմի դեպքերի մասին
Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներն իրականացվել են մի քանի ծայրահեղականների կողմից, որոնք ոչ մի...
Իրանի զինապահեստի վրա հարձակումն իրականացրել է իսրայելական Մոսադը. WSJ
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ Իրանի վրա հարձակումները հասել են իրենց նպատակներին։ Այդ մասին գրում է The Wa...
Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է...
ՀԱՊԿ-ն` խաղաղապահ գործողությունների իրավական հիմքերի մասին
ՀԱՊԿ Քարտուղարությունը մեկնաբանել է կազմակերպության Կոլեկտիվ խաղաղապահ ուժերի կողմից խաղաղության պահպանման գործողություն...