Պատգամավորների օգնականները պարգեւավճար են պահանջել. Վահան Նարիբեկյանը հաստատում է
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը չի պատրաստվում հրաժարականի դիմում գրել, քանի դեռ նրան այդ մասին չի ասել ԱԺ նախագահը։
Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է Նարիբեկյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղկությանը, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փակ նիստում պարգեւավճար ստանալ ցանկացող պատգամավորների օգնականների պահանջով որոշում է կայացվել, որ Նարիբեկյանը պետք է հեռանա պաշտոնից։
«Ես ԱԺ նախագահին ենթակա անձ եմ, աշխատանքից ազատվելու դիմում գրելու առաջարկը միայն նա կարող է անել ինձ, պատգամավորների օգնականների պահանջով ես չեմ կարող ազատման դիմում գրել։ Եթե ԱԺ նախագահը չցանկանա աշխատել ինձ հետ, ես կհարգեմ այդ որոշումը»,- նշեց նա։
Նարիբեկյանը հայտնել է, որ որոշ պատգամավորների օգնականներ, պարգեւավճար ստանալու պահանջ են դրել, սակայն չի նշել, թե նրանք խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եւ քարտուղար Արթուր Հովհաննիսյանի օգնականնե՞րն են, թե՝ ոչ, ինչպես նշվում է մամուլում։
«Ես անուններ չտամ, որովհետեւ ցանկը մեծ է, եւ ես չեմ անդրադարձել այդ ցանկին, բայց ցանկացողներ կային, այո։ Ամեն դեպքում, պարգեւավճար օրենքով սահմանված կարգով տարին երկու անգամ կարող են ստանալ պետական ծառայողները, մյուս աշխակիցները՝ ներառյալ օգնականները, ոչ։ Ինձ հրաժարականի մասին ոչ մեկը ոչինչ չի ասել, եթե օգնականները պատգամավորների հետ են խոսել ու այդպիսի որոշում է կայացվել, ես դեռ տեղյակ չեմ։ Աշխատանքային այցով Փարիզում եմ, ամենաուշը երկու օրից կվերադառնամ, եւ ամեն ինչ պարզ կլինի»,- հայտնել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ԵՄ-ն պատժամիջոցներ չի կիրառի Ադրբեջանի դեմ. Ժոզեպ Բորել
Ժոզեպ Բորելը, որը ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչն է, պատասխանել է Եվրախորհրդա...
Լաչինի միջանցքի բաց լինելու մասին տեղեկությունները կեղծ են
Լաչինի միջանցքի բաց լինելու մասին տեղեկությունները սուտ են: Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե Լ...
Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական սպառնալիքի առջև. Ադամ ՇիՖ
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մեկնել է Ղազախստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 2-3-ն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետությու...