Հնդկաստանի առողջապահության նախարարը մահացել է ոստիկանի կրակոցից
Ոստիկանը կրակել է Հնդկաստանի արեւելյան Օդիշա նահանգի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարար Նաբա Կիսոր Դասի վրա, եւ նա մահացել է ստացած վերքերից։
Ըստ բժիշկների՝ գնդակը դիպել է նախարարի սրտին ու ներքին արյունահոսություն առաջացրել։ «Քայլեր են ձեռնարկվել սրտի աշխատանքի բարելավման ուղղությամբ, քանի որ վնասվել են սիրտն ու ձախ թոքը, բայց չնայած բոլոր ջանքերին` նրան չի հաջողվել վերակենդանացնել. վերջինս մահացել է ստացած վնասվածքներից»,- ասվում է հիվանդանոցի հաղորդագրության մեջ:
Նախարարը սպանվել է Գոպաս Դաս անունով ոստիկանի կողմից արեւմտյան Օդիշա Բրաջարաջնագար քաղաքում, մեքենայից իջել է` կողմնակիցներին ձեռքով ողջունելու համար, գրում է Tass-ը:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին իր ցավակցությունն է հայտնել Դասի մահվան կապակցությամբ։
Ոստիկանությունից թերթին հայտնել են, որ կրակոցներն արվել են շատ մոտ տարածությունից՝ տեղական ժամանակով ժամը 12:10-ի սահմաններում։
Ոստիկանությունը մանրամասներ չի հայտնել սպանության դրդապատճառների մասին։
Նաբա Դասը 2009 թվականից քաղաքականությամբ էր զբաղվում։ Նա Օդիշա նահանգի ամենահարուստ քաղաքական գործիչներից էր:
Նմանատիպ հոդվածներ
ԵՄ-ն պատժամիջոցներ չի կիրառի Ադրբեջանի դեմ. Ժոզեպ Բորել
Ժոզեպ Բորելը, որը ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչն է, պատասխանել է Եվրախորհրդա...
Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական սպառնալիքի առջև. Ադամ ՇիՖ
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի...
Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր 19 մարդ է Լաչինի միջանցքով Արցախից Հայաստան եկել
Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր 19 մարդ է Լաչինի միջանցքով Արցախից եկել Հայաստան ընտանիքներին վերամիավորվելու համար։ ԿԽ...
Լաչինի միջանցքի բաց լինելու մասին տեղեկությունները կեղծ են
Լաչինի միջանցքի բաց լինելու մասին տեղեկությունները սուտ են: Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե Լ...