Սամվել Մայրապետյանը չի պատրաստվում ապօրինի ձեռք բերած 2 հա անտառը վերադարձնել պետությանը
Գործարար Սամվել Մայրապետյանի կողմից 2007 թ-ին Կոտայքի մարզի Արտավազ գյուղի անտառներից 2 հեկտարը սեփականաշնորհելու գործը Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում է, այս մասին գրում է Հետք-ը:
Գլխավոր դատախազությունը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել Կոտայքի մարզպետի 2007 թ-ի որոշումը, որով պետական սեփականություն հանդիսացած հողամասը վաճառվել է Սամվել Մայրապետյանին։
Ըստ տեղեկատվության` նախաքննության ժամանակ պարզվել է, որ պաշտոնյաները Ծաղկաձորից բացի անտառներ են ապօրինի սեփականաշնորհել նաև Կոտայքի մարզի այլ համայնքների տարածքներում։
Մարմարիկ ջրամբարի հաևանությամբ գտնվող 2 հա անտառապատ հողը Սամվել Մայրապետյանը աճուրդով գնել է ընդամենը 2 միլիոն 240 հազար դրամով։ Հողամասի մեկնարկային գինը եղել է 2 միլիոն 220 հազար դրամ։ Աճուրդում հաղթող ճանաչվելուց հետո գործարարի և Կոտայքի մարզպետարանի միջև կնքվել է առքուվաճառքի պայմանագիր, որը հետագայում պետական գրանցում է ստացել Կադաստրի կոմիտեում։ Հողմասի սեփականատերը մինչ օրս հանդիսանում է Սամվել Մարապետյանը։ Նրա գնած հողամասի գտնվում է Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Կարեն Մարգարյանի կողմից կրկին ապօրինի սեփականաշնորհված հողամասի կողքին։
Սամվել Մայրապետյանը, որը այլ գործով այժմ հետախուզման մեջ է գտնվում, չի պատրաստվում ապօրինի ձեռքբերած 2 հա անտառը վերադարձնել պետությանը։ Ավելին, նա իր ներկայացուցիչների միջոցով դատարանին միջնորդել է, որպեսզի հայցային վաղեմություն կիրառվի (գտնում են, որ պետութունը բաց է թողել իր իրավունքները ժամանակին պաշտպանելու հնարավորությունը)։
Նմանատիպ հոդվածներ
ԵՄ-ն պատժամիջոցներ չի կիրառի Ադրբեջանի դեմ. Ժոզեպ Բորել
Ժոզեպ Բորելը, որը ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչն է, պատասխանել է Եվրախորհրդա...
Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական սպառնալիքի առջև. Ադամ ՇիՖ
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի...
Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր 19 մարդ է Լաչինի միջանցքով Արցախից Հայաստան եկել
Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր 19 մարդ է Լաչինի միջանցքով Արցախից եկել Հայաստան ընտանիքներին վերամիավորվելու համար։ ԿԽ...
Լաչինի միջանցքի բաց լինելու մասին տեղեկությունները կեղծ են
Լաչինի միջանցքի բաց լինելու մասին տեղեկությունները սուտ են: Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե Լ...