Ռուս-ուկրաինական պատերազմում Չինաստանը մեղադրում է ԱՄՆ-ին` հիմնական շարժիչ ուժը լինելու համար
«Եթե ԱՄՆ-ն իսկապես հոգ է տանում ուկրաինացի ժողովրդի մասին, ապա պետք է դադարեցնի սպառազինության մատակարարումը»,-ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։
«ԱՄՆ-ն ուկրաինական ճգնաժամի գլխավոր նախաձեռնողն ու հիմնական շարժիչ ուժն է, նա անընդհատ ծանր ու հարձակողական սպառազինություն է մատակարարում Ուկրաինային՝ ձգձգելով հակամարտությունը և այն դարձնելով ավելի ինտենսիվ»,-ասել է Մաո Նինը:
Նա Վաշինգտոնին կոչ է արել «դադարել հարստանալ պատերազմով» և «պատասխանատու կերպով նպաստել դեէսկալացիային»՝ պայմաններ ստեղծելով «շահագրգիռ կողմերի» խաղաղ բանակցությունների համար:
«Իրենց գործողությունների մասին մտածելու փոխարեն ամերիկյան կողմը անհիմն կասկածներ ու մեղադրանքներ հնչեցնում Չինաստանի հասցեին: Մենք չենք ընդունի նման անհիմն շանտաժը, մենք ձեռքերը ծալած չենք նստի և տեսնենք, թե ինչպես է ԱՄՆ-ն անհիմն կերպով խախտում օրինական իրավունքներն ու չինական ընկերությունների շահերը»,- ասել է Մաո Նինգը՝ մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, որ չինական պետական ընկերությունները ռազմական և ֆինանսական օգնություն են ցուցաբերում Ռուսաստանին ուկրաինական հակամարտությունում, հայտնում է Ռիա Նովոստին։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական սպառնալիքի առջև. Ադամ ՇիՖ
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի...
Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր 19 մարդ է Լաչինի միջանցքով Արցախից Հայաստան եկել
Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր 19 մարդ է Լաչինի միջանցքով Արցախից եկել Հայաստան ընտանիքներին վերամիավորվելու համար։ ԿԽ...
ԵՄ-ն պատժամիջոցներ չի կիրառի Ադրբեջանի դեմ. Ժոզեպ Բորել
Ժոզեպ Բորելը, որը ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչն է, պատասխանել է Եվրախորհրդա...
Լաչինի միջանցքի բաց լինելու մասին տեղեկությունները կեղծ են
Լաչինի միջանցքի բաց լինելու մասին տեղեկությունները սուտ են: Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե Լ...