Պուտինն ինձ սպառնաց. Ի՞նչ են խոսել Վլադիմիր Պուտինն ու Բորիս Ջոնսոնը
BBC-ն վավերագրական ֆիլմ է ներկայացրել ուկրաինական պատերազմի առթիվ, որտեղ ՄԹ նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը պատմում է Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին:
Զգուշացնում էի, որ Ուկրաինա ներխուժումը կհանգեցնի պատժամիջոցների ու ՌԴ սահմանին ՆԱՏՕ-ի զորքերի ավելացմանը` վստահեցնելով, որ տեսանելի ապագայում Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա։ Բայց ինչ-որ պահի Պուտինն ինձ սպառնաց.
«Բորիս, ես չեմ ուզում քեզ վնասել, բայց հրթիռով դա կտևի սոսկ մեկ րոպե»:
BBC-ին գրում է, որ Ջոնսոնը նաև փորձել է Ռուսաստանի նախագահին փոխանցել, որ Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին:
«Նա ասաց՝ Բորիս, դու ասում ես, որ Ուկրաինան շուտով չի պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ-ին։ Ի՞նչ նկատի ունես շուտով», և ես ասացի. «Դե, նա չի պատրաստվում միանալ ՆԱՏՕ-ին տեսանելի ապագայում: Դուք դա շատ լավ գիտեք»:
Հայտնի չէ, թե որքան լուրջ էին Պուտինի սպառնալիքները, սակայն հաշվի առնելով Միացյալ Թագավորության վրա ռուսական նախորդ հարձակումները, ներառյալ Սոլսբերիում Սկրիպալների թունավորումը, Ռուսաստանի առաջնորդի ցանկացած սպառնալիք Ջոնսոնը, ամենայն հավանականությամբ, լուրջ է ընդունել, ասում են BBC-ի թղթակիցները:
«Պուտինն ընդդեմ Արևմուտքի» վավերագրական ֆիլմը կցուցադրվի երկուշաբթի՝ Լոնդոնի ժամանակով 21:00-ին, BBC 2-ով և հասանելի կլինի Մեծ Բրիտանիայի iPlayer-ով:
Նմանատիպ հոդվածներ
Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր 19 մարդ է Լաչինի միջանցքով Արցախից Հայաստան եկել
Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր 19 մարդ է Լաչինի միջանցքով Արցախից եկել Հայաստան ընտանիքներին վերամիավորվելու համար։ ԿԽ...
ԵՄ-ն պատժամիջոցներ չի կիրառի Ադրբեջանի դեմ. Ժոզեպ Բորել
Ժոզեպ Բորելը, որը ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչն է, պատասխանել է Եվրախորհրդա...
Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական սպառնալիքի առջև. Ադամ ՇիՖ
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի...
Լաչինի միջանցքի բաց լինելու մասին տեղեկությունները կեղծ են
Լաչինի միջանցքի բաց լինելու մասին տեղեկությունները սուտ են: Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե Լ...