Քաղաքականություն

Որոշումները պետք է զգույշ ընդունել. Իրանի խորհրդարանի նախագահը` Բաքվին

Որոշումները պետք է զգույշ ընդունել. Իրանի խորհրդարանի նախագահը` Բաքվին
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն Ադրբեջանի իշխանություններին հորդորել է զերծ մնալ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման հետ կապված հուզական որոշումներ կայացնելուց: Այս մասին…

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն Ադրբեջանի իշխանություններին հորդորել է զերծ մնալ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման հետ կապված հուզական որոշումներ կայացնելուց: Այս մասին հայտնում է Mehr-ը:

 

«Ցանկացած որոշում, որը կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ, պետք է զգույշ ընդունել»,-շեշտել է Ղալիբաֆը` շարունակելով, որ Իրանը խորապես ցավում է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման համար: Նա միաժամանակ հավելել է, որ երկիրը համակողմանի հետաքննում է միջադեպը։

 

Ըստ նրա` հետաքննության ընթացքում չի գտնվել որևէ ապացույց, որը թույլ կտար կատարվածն ահաբեկչություն որակել:

 

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Իրանում Ադրբեջանի դեսպանատունը զինված հարձակման է ենթարկվել: Ինքնաձիգով զինված տղամարդը հարձակվել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, ինչի հետևանքով զոհվել է անվտանգության ծառայության ղեկավարը, դիվանագիտական առաքելության երկու պահակներ վիրավորվել են։ Հանցագործը ձերբակալվել է։ 

Նմանատիպ հոդվածներ

Երուսաղեմում հայերի վրա հարձակումներն իրականացրել են ծայրահեղականները. Հայաստանում Իսրայելի դեսպանը` Երուսաղեմի դեպքերի մասին

Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներն իրականացվել են մի քանի ծայրահեղականների կողմից, որոնք ոչ մի...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250