Հունգարիան և Ադրբեջանը համատեղ ռազմավարական հռչակագիր են ստորագրել
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հռչակագիր են ստորագրել երկու երկրների միջև ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին: Այս մասին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները: Նշվում է, որ հռչակագիրը ստորագրվել է Բուդապեշտում երկու երկրների միջև կայացած բանակցությունների արդյունքում:
Բացի դա, կողմերը ստորագրել են ևս 6 փաստաթուղթ, այդ թվում՝ բնական գազի ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաև Շուշի և Վեսպրեմ քաղաքների միջև բարեկամական կապերի հաստատման հուշագիրը։
Հունգարիայի վարչապետը, մեկնաբանելով բանակցությունները, հայտարարել է, որ Բաքվի և Բուդապեշտի ուշադրության կենտրոնում էներգետիկ հարցերն են: Օրբանի խոսքով՝ Ադրբեջանը կարևոր երկիր է Եվրոպայի էներգամատակարարման համար։
Ինչպես գրում է РИА Новости-ն` Ալիևը Օրբանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Ադրբեջանը կարող է 100 տարի շարունակ էներգիայի հուսալի մատակարար լինել Եվրոպայի համար:
«Մեր երկիրը բավականաչափ էներգիա ունի, որ հաջորդ հարյուր տարում որպես հուսալի մատակարար բավարարի Եվրոպայի պահանջները»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Իրանի զինապահեստի վրա հարձակումն իրականացրել է իսրայելական Մոսադը. WSJ
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ Իրանի վրա հարձակումները հասել են իրենց նպատակներին։ Այդ մասին գրում է The Wa...
Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է...
ՀԱՊԿ-ն` խաղաղապահ գործողությունների իրավական հիմքերի մասին
ՀԱՊԿ Քարտուղարությունը մեկնաբանել է կազմակերպության Կոլեկտիվ խաղաղապահ ուժերի կողմից խաղաղության պահպանման գործողություն...
Երուսաղեմում հայերի վրա հարձակումներն իրականացրել են ծայրահեղականները. Հայաստանում Իսրայելի դեսպանը` Երուսաղեմի դեպքերի մասին
Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներն իրականացվել են մի քանի ծայրահեղականների կողմից, որոնք ոչ մի...