Էրդողանը փորձում է խնդիրներ հրահրել Շվեդիայի և Ֆինլանդիայի միջև
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նախօրեին հեռուստաելույթ ունենալով, ասել է, որ Թուրքիան կարող է իր համաձայնությունը տալ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությանը։ Այս հայտարարությունը հնչել է այն համատեքստում, երբ Շվեդիայի դեպքում Թուրքիան լուրջ խնդիրներ է ստեղծում և անգամ հրաժարվում աջակցել ՆԱՏՕ-ի ընդլայնմանը Սկանդինավյան թերակղզու ամբողջական տարածքով, այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
Էրդողանը ակնարկել է, որ կարող են մի նամակ հղել Ֆինլանդիային ու անակնկալի բերել Շվեդիային։ Դրանով հանդերձ՝ Թուրքիայի նախագահը զգուշացրել է Ֆինլանդիային նույն սխալը թույլ չտալ, ինչ Շվեդիան։ Նա նաև հավելել է, որ Շվեդիային տրվել էր 120 հոգանոց ահաբեկիչների ցուցակ, որոնց պետք է արտահանձնեին։ Նա կրկին հիշեցրել է այդ պայմանը և ակնարկել, որ առանց արտահանձնման, ՆԱՏՕ-ի անդամակցության համաձայնություն դժվար թե լինի։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական սպառնալիքի առջև. Ադամ ՇիՖ
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի...
Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր 19 մարդ է Լաչինի միջանցքով Արցախից Հայաստան եկել
Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր 19 մարդ է Լաչինի միջանցքով Արցախից եկել Հայաստան ընտանիքներին վերամիավորվելու համար։ ԿԽ...
ԵՄ-ն պատժամիջոցներ չի կիրառի Ադրբեջանի դեմ. Ժոզեպ Բորել
Ժոզեպ Բորելը, որը ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչն է, պատասխանել է Եվրախորհրդա...
Լաչինի միջանցքի բաց լինելու մասին տեղեկությունները կեղծ են
Լաչինի միջանցքի բաց լինելու մասին տեղեկությունները սուտ են: Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե Լ...