Էդուարդ Աղաջանյանը, Հակոբ Արշակյանն ու Անդրանիկ Քոչարյանը կգործուղվեն Մոսկվա
ՀՀ ազգային ժողովի պատվիրակությունը հունվարի 31-ին կմեկնի Մոսկվա, որտեղ կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների արտաքին հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովների (կոմիտեների) նախագահների խորհրդակցությանը, տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայության կայքը:
«2023 թվականի հունվարի 31-ից փետրվարի 1-ը Մոսկվա կգործուղվեն Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը և Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Սոֆյա Մնացականյանը»:
Էդուարդ Աղաջանյանը Ռուսաստան կմեկնի պատգամավորի կարգավիճակում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Էդուարդ Աղաջանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական սպառնալիքի առջև. Ադամ ՇիՖ
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի...
Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր 19 մարդ է Լաչինի միջանցքով Արցախից Հայաստան եկել
Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր 19 մարդ է Լաչինի միջանցքով Արցախից եկել Հայաստան ընտանիքներին վերամիավորվելու համար։ ԿԽ...
ԵՄ-ն պատժամիջոցներ չի կիրառի Ադրբեջանի դեմ. Ժոզեպ Բորել
Ժոզեպ Բորելը, որը ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչն է, պատասխանել է Եվրախորհրդա...
Լաչինի միջանցքի բաց լինելու մասին տեղեկությունները կեղծ են
Լաչինի միջանցքի բաց լինելու մասին տեղեկությունները սուտ են: Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե Լ...