Անելու ենք ամեն ինչ, որ Իրանը միջուկային զենք չստանա. Նեթանյահուն` Բլինքենի հետ հանդիպման մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմում հանդիպումից հետո ասել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ քննարկել է Իրանի դեմ երկու երկրների դաշինքի ամրապնդումը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Կարծում եմ, որ ընդհանուր կոնսենսուս կա, որ այս (իրանական) ռեժիմը չպետք է միջուկային զենք ստանա։ Մենք հիանալի զրույց ունեցանք ընդհանուր քաղաքականության մշակման և վտանգը կանխելու համար միասին աշխատելու փորձերի մասին։ Կրկնում եմ՝ մեր քաղաքականությունը, իմ քաղաքականությունն է՝ անել Իսրայելի ուժերի ներածին չափով ամեն ինչ թույլ չտալու համար, որ Իրանը ստանա միջուկային զենք և դրանց առաքման միջոցներ»,- ասել է Նեթանյահուն։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է մի շարք հարցեր, այդ թվում՝ Իրանի կողմից բխող սպառնալիքը՝ «նրա միջուկային հավակնությունները և տարածաշրջանային ագրեսիան։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի զինապահեստի վրա հարձակումն իրականացրել է իսրայելական Մոսադը. WSJ
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ Իրանի վրա հարձակումները հասել են իրենց նպատակներին։ Այդ մասին գրում է The Wa...
Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է...
Երուսաղեմում հայերի վրա հարձակումներն իրականացրել են ծայրահեղականները. Հայաստանում Իսրայելի դեսպանը` Երուսաղեմի դեպքերի մասին
Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներն իրականացվել են մի քանի ծայրահեղականների կողմից, որոնք ոչ մի...
ՀԱՊԿ-ն` խաղաղապահ գործողությունների իրավական հիմքերի մասին
ՀԱՊԿ Քարտուղարությունը մեկնաբանել է կազմակերպության Կոլեկտիվ խաղաղապահ ուժերի կողմից խաղաղության պահպանման գործողություն...