Քաղաքականություն

Մակրոնի կնոջը հարկային կայքում գրանցել են տղամարդու անունով

Մակրոնի կնոջը հարկային կայքում գրանցել են տղամարդու անունով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթ Մակրոնը, գրանցված էր երկրի պաշտոնական հարկային պորտալում՝ «Ժան-Միշել» արական անվամբ։ Այս մասին փոխանցում է gazeta.ru-ն։


Ֆիլմի անոնսում հրապարակվել է մի հատված, որտեղ առաջին տիկնոջ աշխատակազմի ղեկավար Տրիստան Բոմեն պատմել է անցյալ տարվա սեպտեմբերին հարկային տվյալների ստուգման ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին:


Բաժնում, որտեղ պետք է նշվեր Բրիջիթ Մակրոնի անունը, նրա փոխարեն տղամարդու անուն էր հայտնվել։ Ինչպես պարզաբանել են ֆիլմում, սխալն առաջացել է ոչ թե տեխնիկական պատճառով, այլ արտաքին միջամտության արդյունքում։


Ելիսեյան պալատում տեղի ունեցածին լուրջ են վերաբերվել, և Բրիջիթ Մակրոնը բողոք է ներկայացրել: 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250