ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կացարանի հրդեհի գործով կա ձեռբակալված․ Գլխավոր դատախազ
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարել է, թե Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում 15 զինվորի մահվան պատճառ դարձած հրդեհի գործով մեկ անձ ձերբակալվել է.
«Թույլ տվեք նախաքննության շահից ելնելով չբացահայտել այն անձանց հաջորդականությունը, ում նկատմամբ այս գործողություններն իրականացվելու են։ Դատախազությունն ամենօրյա հսկողություն է իրականացնում զինդատախազի մակարդակով»։
Վարդապետյանն ասաց, որ քննությունն ավարտելու սահմանված կոնկրետ ժամկետներ կան, քննարկվում են կոնկրետ անձանց նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցերը. «Կան դրա ուղղությամբ ստրատեգիական լուծումներ»։
Ըստ Վարդապետյանի, համադրվում են նաև զինվորական կանոնակարգերը՝ հասկանալու, թե ով, որտեղ է թերացել իր պարտականությունների կատարման ընթացքում. «23.01.2023թ. զինդատախազի կողմից հրաման է արձակվել բոլոր կայազորների զինվորական դատախազներին՝ ամենասեղմ ժամկետում տրամադրել տեղեկատվություն բոլոր զորանոցներում 2020 և 2022թ ռազմական գործողությունների արդյունքում տեղափոխված զորանոցներում տեղակայված զորամիավորումների կենցաղի և կենցաղվարման կանոնների հետ կապված։ Իհարկե, հրշեջ ծառայությունները և հրավտանգ նյութերի հետ աշխատանքն առաջնայնություն է, բայց ցանկի մեջ ներառված են մյուս բոլոր անվտանգային կանոնները ևս, կեցավայրի կահավորման հարցերը, օրինակ՝ ինչո՞վ են ապահովված ծածկերը, կա՞ արդյոք երկրորդ ելք, որ թակադրի էֆետկ չստեղծվի, ինչպես այս ողբերգության դեպքում ականատես եղանք»։
Վարդապետյանը նաև նշել է, որ այս գործով ստուգվում են բոլոր վարկածները, սակայն հիմնական վարկածը շարունակում է մնալ այն, ինչի մասին արդեն հայտարարվել է. «Հիմնական վարկածը, որի շուրջ քննությունն իրականացվում է և կարծես թե ունենք ապացույցների բազան, կառավարության նիստի ընթացքում հրապարակված վարկածն է։ Բայց կրկնում եմ՝ բոլոր վարկածների ուղղությամբ քննություն իրականացվում է, որ հետո չհնչեն կասկածներ, թե մենք որևէ մեկը չստուգեցինք»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, որ կառավարության նիստում հնչած վարկածով որևէ մեկը սահմանափակված կամ կաշկանդված չէ. «Այն ինչ հնչել է, այդ պահին եղած տեղեկությունների հիման վրա է եղել։ Եթե հանկարծ պարզվի՝ կառավարության նիստում հնչածի 180 աստիճան տարբեր բան է եղել իրականում, դրանով կաշկանդված չենք»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է տղամարդը կրակոցներ արձակում Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցների ուղղությամբ
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր առավոտյան՝ ժամը 8:30-ի սահմաններում, զինված հարձակում է իրականացվել Թեհրանում Ադրբեջանի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում երկու երիտասարդ քույրերի են ձերբակալել
Երևանի Ազատության պողոտայում 22 և 35 տարեկան երևանցի քույրեր են ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նեպալում ինքնաթիռ է կործանվել. խցիկում յոթ տասնյակից ավել մարդ է եղել
Նեպալում ինքնաթիռը կործանվել է թռիչքուղու վրա, հայտնում է The Kathmandu Post-ը։ Դա տեղի է ունեցել Պոխարայի միջազգայ...
Հրազդանի դպրոցներից մեկում աշակերտն անհայտ գազ է օգտագործել․ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել
Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնո...