Ուկրաինայի և Արևմուտքի հետ հակամարտությունը նոր Հայրենական պատերազմ է. Մեդվեդև
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանի, Ուկրաինայի և Արևմուտքի միջև հակամարտությունն անվանել է նոր Հայրենական պատերազմ: Նա նշել է, որ Ռուսաստանը կհաղթի, ինչպես դա եղավ 1812 և 1945 թվականներին։
Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը իր ելույթներից մեկում ասել էր, որ «Ռուսաստանը սովոր է մինչև վերջ կռվելու», նշել Նապոլեոնի և Հիտլերի նկատմամբ նրա հաղթանակները և կոչ արել զինել Ուկրաինային։
«Կեցցե Բորելը: Նա հիշեց, որ մեր երկիրը հաղթեց Նապոլեոնին և Հիտլերին: Նկատենք, որ անալոգիան ինքն է արել: Ըստ այդմ, ուկրոնացիստներն ու Արևմտյան Եվրոպան Ռուսաստանի հետ կռվածների անմիջական ժառանգներն են: Եվ պատերազմը, հետևաբար, նրանց հետ նոր Հայրենական պատերազմ է։ Եվ հաղթանակը մերն է լինելու, ինչպես 1812-ին և 1945-ին»,- գրել է Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում։
Նմանատիպ հոդվածներ
Ինչու են Մոսկվայի տանիքներին ՀՕՊ համակարգեր տեղադրվել. BBC News
Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) իր ամենօրյա զեկույցում գրում է Մոսկվայում հակաօդային պաշտպանության հ...
Մոլդովայի նախագահն ասել է, որ «լուրջ քննարկումներ» են ընթանում ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ
Մոլդովայում «լուրջ քննարկումներ» են ընթանում այնմասին, թե արդյոք երկիրը պետք է հրաժարվի իր սահմանադրությամբ ամրագ...
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը չի պատրաստվում հրաժարական տալ
Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, առավել ևս՝ ստեղծված իրավիճակում։ Ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության...
ԱՄՆ-ն Ուկրաինային խորհուրդ է տալիս դուրս բերել զորքերը Արտյոմովսկից. AFP
ԱՄՆ-ն Ուկրաինային խորհուրդ է տվել դուրս բերել զորքերը Արտյոմովսկից. Սպիտակ տունը բարձրաձայնում է առաջնագծում՝ Ուկրա...