«Ադրբեջանցիներն անցնում են պլան Բ-ի». Նաիրա Կարապետյան
ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եվրոպայի խորհրդում ընդունված է ԵԽԽՎ հիմնական պլենար օրակարգից բացի անցկացնել այլ քննարկումներ՝ side event:
Տեսեք, թե ինչպես են պատրաստվել արդբեջանցիները, մի ամբողջ ողբ են հորինել՝ Բերձորի միջանցքի իրենց փակ պահելու հիմնավորումը եվրոպացիներին հրամցնելու համար:
«Էկո» փուչիկի տակից չեն կարողանում դուրս գալ, քանի որ որևէ միջազգային դիտորդ չի գալիս Կաշեն՝ ուսումնասիրելու, հիմա անցնում են պլան Բ-ի:
Պլան Բ-ն եվրոպացիներին հաճոյացնելու համար խփում է նաև ռուսներին՝ միջանցքով հայերը ականներ են տանում, պիտի անցակետեր դնենք, ռուսները չեն ապահովում իրենց անվտանգությունը:
Ուզում եմ հավատալ, որ մեր պատվիրակությունն ու դիվանագետները կմասնակցեն այն միջոցառմանը և կհնչեցնեն իրականությունը»:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը, որը վերականգնվեց դեկտեմբերի 16–ի առավոտյան։
Գազամատակարարումը կրկին ընդհատվեց, ապա ժամեր անց վերականգնվեց նաև հունվարի 17–ին։
Հունվարի 18-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը։ Ադրբեջանական կողմն այսօր մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն թույլ ճնշման պատճառով գազամատակարարումը հանրապետությունում կվերականգնվի որոշակի սահմանափակումներով։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
[3992a1b932d82a15de9db776b4754d58.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին վերահաստատում է, որ Հայաստան...
Սուրեն Պապիկյանը նշեց, թե որն է եղել զորամասում հրդեհի պատճառը
Ռազմական ոստիկանության հայտնած նախնական տվյալներով հրդեհային անվտանգության կանոնների խախտման արդյունքում տեղի է ունեցել...
2-րդ բանակային կորպուսի հրամանատարը կազատվի զբաղեցած պաշտոնից․ 1lurer
2-րդ բանակային կորպուսի հրամանատարը կազատվի զբաղեցած պաշտոնից, փոխանցում է 1lurer.am-ը։ Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժա...
«Ադրբեջանը քաղաքական բլից կրիգը ձախողել է». Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Արցախի շրջափակման հարցում Ադրբեջանի հիմնական սպասո...