Սեյրան Օհանյանը` ԵՄ հնարավոր երկարաժամկետ առաքելության մասին
ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ԱԺ ճեպազրույցում՝ անդրադառնալով մամուլում տեղ գտած հրապարակումներին, որ ԵՄ-ն մտադիր է երկարաժամկետ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան, նաև ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությանը, որ մշտադիտարկման համար ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու առաջարկն ուժի մեջ է, նշեց, որ ԵՄ-ի կողմից Հայաստան հնարավոր ուղարկվելիք դիտորդական առաքելությանը պետք չէ դեմ լինել, սակայն միևնույն ժամանակ կարևորում է նկատի ունենալ, թե ովքեր են Հայաստանի գործընկերները, ովքեր են Արցախի ժողովրդի համար խաղաղություն ապահովում:
«Հայաստանը պետք է բոլոր ուղղություններով աշխատի: ԵՄ-ն մեր թշնամին չէ, սակայն ԵՄ-ն նաև այս տարածաշրջանում խնդիրներ ունի մեր ռազմավարական գործընկերների, մեր հարևանների հետ, նկատի ունեմ՝ ՌԴ-ին, Իրանին: Դիտորդական առաքելություններին, կարծում եմ, դեմ չպետք է լինենք, եթե այս իշխանությունները կարողանում են այդ ուղղությամբ համապատասխան աշխատանք տանել»,-ասաց Օհանյանը:
Օհանյանն ընդգծեց նաև, որ դիտորդական առաքելությունը միայն կարող է ֆիքսել որևէ իրադրության փոփոխություն, ներկայացնել եվրոպական հարթակին, իսկ եվրոպական հարթակն այստեղ այլ միջոցներ կիրառելու հնարավորություններ չունի:
«Մենք պետք է նայենք, թե ովքեր են այսօր մեր գործընկերները, ովքեր են Արցախի, Արցախի ժողովրդի համար խաղաղություն ապահովում, ում զորքերը, ստորաբաժանումներն են տեղակայված ՀՀ-ում, ում հետ մենք ռազմավարական գործընկերություն ունենք»,-ասաց Օհանյանը:
Խմբակցության ղեկավարն ասաց, որ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը ՌԴ խաղաղապահ ուժերն են, նաև Արցախի ՊԲ-ն է:
Օհանյանը հիշեցրեց՝ Արցախի ՊԲ-ն ստեղծվել է Արցախի ինքնորոշման սկզբնական փուլում՝ իր իսկ իրավունքները պաշտպանելու, իր իսկ ինքնապաշտպանությունն իրականացնելու համար:
«Եվ Ադրբեջանի ղեկավարության այն խոսքը, թե պետք է դուրս հանել հայկական զորքերն Արցախից, անընդունելի է: Արցախում կան հայկական զորքեր, բայց ոչ հայաստանյան, Արցախում Արցախի հայկական զորքերն են: Եվ Արցախի ՊԲ-ն ստեղծվել է բացառապես Արցախի ներուժի հիման վրա»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Հաստատվել է ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում. մանդատ կունենա 2 տարով
Եվրոպական խորհուրդն այսօր համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծել...
«Ադրբեջանը պետք է հասկանա, որ խաղաղության չի կարող հասնել հայերի կյանքի գնով». Ռուբեն Վարդանյան
Ադրբեջանը պետք է հասկանա, որ խաղաղության չի կարող հասնել հայերի կյանքի գնով։ Այս մասին Twitter-յան իր էջում գրել է Արցախ...
Հաագայի դատարանը Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարության շրջանակում լսումներ կանցկացնի
Հունվարի 30-31-ին ՄԱԿ–ի միջազգային դատարանը (Հաագայի դատարանը) Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարության շրջանակում լսում...
«Սա 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո ամենալայնածավալ հարձակումն է Արցախի ժողովրդի վրա». Արցախի ԱԳՆ
Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և նրա 120 000 բնակչության մեկ ամիս շարունակվող շրջափակումը 2020 թ․ 44-օրյա պատերա...