ԵՄ-ն նախատեսում է Հայաստանի և Ադրբեջանի սահման ուղարկել մինչև 100 դիտորդ` երկամյա ժամկետով
Եվրամիությունը նախատեսում է Հայաստանի և Ադրբեջանի սահման ուղարկել նոր առաքելություն, որը կունենա մինչև 100 դիտորդ և երկամյա մանդատ կստանա: Այս մասին գրում է եվրոպական Politico-ն՝ հղում անելով ԵՄ դիվանագիտական ծառայության աղբյուրներին:
«Երևանի հետ փոխադարձ ընկալում կար, որ ներկայությունը վերականգնելու անհրաժեշտություն կա, բայց նախորդը չափազանց համեստ էր։ Այժմ տարածաշրջան կուղարկվեն մինչև 100 դիտորդ՝ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության լիարժեք առաքելության շրջանակում», - հայտնել է աղբյուրը պարբերականին։
Աղբյուրի խոսքով՝ երկամյա մանդատով առաքելության նախագիծը հաստատման համար կուղարկվի Բրյուսելի քաղաքականության և անվտանգության կոմիտե:
2022 թվականի հոկտեմբերին ԵՄ արտգործնախարարները Լյուքսեմբուրգում կայացած նիստում պաշտոնապես հաստատել են 40 դիտորդների ուղարկումը Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահման։ Այս առաքելությունը երկու ամսով էր, այն ավարտվեց դեկտեմբերի 19-ին։
Նմանատիպ հոդվածներ
Լաչինի միջանցքը պետք է գտնվի ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո. Արցախի ԱԳՆ-ն` Լավրովի հայտարարությանը
«Արցախպրես» լրատվական գործակալությունը ԱՀ Արտաքին գործերի նախարարությանը խնդրել է մեկնաբանել ՌԴ արտաքին գործերի նա...
Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասի...
Սա արդեն երկրորդ անգամն էր, որ Ադրբեջանը խաթարում է առաջընթացն այս հարցում. Միրզոյանը` երկաթուղային հաղորդակցությունների բացման մասին
Վերջերս երկաթուղային հաղորդակցությունների բացման վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն գտնելու հերթական փորձը չի հաջ...
Բլինքենն Ալիևին կոչ է արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում Բաքվին կոչ է արել «անհապաղ» ապ...