Արցախի ԱՆ համակարգում գործող մարմիններն կաշխատեն հատուկ ռեժիմով

Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակման պայմաններում էներգամատակարարման և գազամատակարարման խափանումներով պայմանավորված՝ Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության առանձնացված ստորաբաժանումներն ու նախարարության համակարգում գործող մարմինները հունվարի 19-ից անցնում են հատուկ աշխատանքային ռեժիմի և քաղաքացիներին սպասարկման ծառայություններ կմատուցեն յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10.00-ից մինչև ժամը 15.00-ն՝ «Արցախէներգո» ՓԲԸ կողմից հրապարակվող հովհարային անջատումների գրաֆիկի հաշվառմամբ: Այս մասին հայտնում են ԱՀ Արդարադատության նախարարությունից:

 

ԱՀ արդարադատության նախարարության առանձնացված ստորաբաժանումների և նախարարության համակարգում գործող մարմինների հասցեներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (097) 291329 հեռախոսահամարով:

Քաղաքականություն