Իրանի արտգործնախարարն ու Չավուշօղլուն կհանդիպեն
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը վաղը կմեկնի Թուրքիա: Այս մասին հայտնում է ISNA-ն:
Նշվում է, որ Աբդոլլահիանը Թուրքիայում կքննարկի Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարների վերջին բանակցությունները։
«Պլանավորված ծրագրի համաձայն՝ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարն իր թուրք գործընկերոջ (Մևլութ Չավուշօղլու) հրավերով երեքշաբթի կմեկնի Թուրքիա»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Բացի դա, հաղորդվում է, որ Իրանի արտգործնախարարը Թուրքիայում կհանդիպի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները, վերջին իրադարձությունները և Սիրիայում տիրող իրավիճակը։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասի...
Սա արդեն երկրորդ անգամն էր, որ Ադրբեջանը խաթարում է առաջընթացն այս հարցում. Միրզոյանը` երկաթուղային հաղորդակցությունների բացման մասին
Վերջերս երկաթուղային հաղորդակցությունների բացման վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն գտնելու հերթական փորձը չի հաջ...
Լաչինի միջանցքը պետք է գտնվի ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո. Արցախի ԱԳՆ-ն` Լավրովի հայտարարությանը
«Արցախպրես» լրատվական գործակալությունը ԱՀ Արտաքին գործերի նախարարությանը խնդրել է մեկնաբանել ՌԴ արտաքին գործերի նախարար...
Ադրբեջանը Արցախից հայերի բռնի տեղահանման նպատակ ունի. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդում ընդգծել է ՄԱԿ-ի կողմից վճռական գործողություններ ձեռ...