Ալեն Սիմոնյանն աշխատանքից ազատել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աներոջը. Armlur
Ալեն Սիմոնյանն աշխատանքից ազատել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աներոջը: Այս մասին գրում է ArmLur.am-ը:
Մինչ այդ կայքը գրել էր, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոր որոշում է ստորագրել եւ խորհրդարանի աշխատակազմի արարողակարգի վարչության նոր պետ է նշանակվել: Նախկինում այս պաշտոնը զբաղեցնում էր Հակոբ Հաջի-Հակոբյանը:
«Նրա անցյալին անդրադարձել էինք դեկտեմբերի 8-ին: Մենք մասնավորապես գրել էինք, որ նա դատվածություն ունի, դեռեւս 2013-ին, երբ աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ, կաշառք վերցնելու կասկածանքով (գումարի դիմաց կեզծ վիզաներ է տրամադրել) դատապարտվել է երկու տարվա ազատազրկման:
Նշենք, Հաջի-Հակոբյանի դուստրը, որ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի նշանածն է, նույնպես խորհրդարանում է աշխատում՝ Արտաքին հարաբերությունների վարչությունում: Այսինքն, Ալեն Սիմոնյանն աշխատանքից ազատել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աներոջը»,-նշել է կայքը:
Նմանատիպ հոդվածներ
Վահագն Խաչատուրյանը դաշնամուր է նվագել Էստոնիայի նախագահի հրավիրած ընթրիքին
Էստոնիայի նախագահ Ալար Կարիսն աշխատանքային ընթրիքի է հրավիրել աշխատանքային այցով Տալլինում գտնվող Հայաստանի նախագահ Վահա...
Մենք չենք հասկանում Ադրբեջանի նախագահի քննադատությունը. Ֆրանսիայի ԱԺ նախագահ
Ֆրանսիայի նպատակն է գործել՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացի, միջազգային հանրությանը միավորե...
Փաշինյանի նախկին պատգամավոր եղբորորդին Ուկրաինայում բիզնես է սկսել. Hetq
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը, որը 2019-2021 թթ. ԱԺ պատգամավոր էր իշխանական «Իմ քայլը» խմբակցությ...
Սուրեն Պապիկյանը նշեց, թե որն է եղել զորամասում հրդեհի պատճառը
Ռազմական ոստիկանության հայտնած նախնական տվյալներով հրդեհային անվտանգության կանոնների խախտման արդյունքում տեղի է ունեցել...