Ալեքսեյ Արեստովիչի հայտարարությունը սկանդալի պատճառ է դարձել
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչի հայտարարությունը սկանդալի պատճառ է դարձել:
Դնեպրում բնակելի շենքի վրա ընկած հրթիռը խոցվել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կողմից, որից հետո արկն ընկել է բարձրահարկ շենքի մուտքի վրա և պայթել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։ Նրա խոսքով, թիրախի խոցման լրացուցի չտարր է թունավոր նյութը, որով լիցքավորվում է X-22 հրթիռը:
Հիշեցնենք, որ բնակելի շենքին հարվածից հետո հայտնի է առնվազն 64 վիրավորի և15 զոհի մասին, ևս 26 մարդ գտնվում է փլատակների տակ։ Դնեպրում եռօրյա սուգ է հայտարարվել։
Դնեպրի քաղաքապետ Բորիս Ֆիլատովը կոչ է արել Ուկրաինայի զինված ուժերին և հակահետախուզությանը արձագանքել Արեստովիչի խոսքերին, ինչպես նաև Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդականի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցրել, վերջինիս անվանելով բացբերան:
Բացի այդ, Արեստովիչի խոսքերը մեկնաբանել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։ Զինվորականները նշել են, որ իրենք չունեն այնպիսի միջոցներ, որոնք կարող են խոցել Դնեպրում գտնվող բազմահարկ շենքին հարված հասցրած հրթիռի տեսակը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը չի պատրաստվում հրաժարական տալ
Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, առավել ևս՝ ստեղծված իրավիճակում։ Ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության...
Ինչու են Մոսկվայի տանիքներին ՀՕՊ համակարգեր տեղադրվել. BBC News
Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) իր ամենօրյա զեկույցում գրում է Մոսկվայում հակաօդային պաշտպանության հ...
Մոլդովայի նախագահն ասել է, որ «լուրջ քննարկումներ» են ընթանում ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ
Մոլդովայում «լուրջ քննարկումներ» են ընթանում այնմասին, թե արդյոք երկիրը պետք է հրաժարվի իր սահմանադրությամբ ամրագ...
15-րդ փորձից հետո Քևին Մաքքարթիին ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նոր խոսնակի պաշտոնում
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 15-րդ փորձից հետո Հանրապետական Քևին Մաքքարթիին ընտրել է նոր խոսնակ։ Այս մասին հայտնում է ՌԻ...