Հասարակություն
Սա միակ ճանապարհն է․ Ռուբեն Վարդանյանը գրառում է կատարել
Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է.
«Մենք չենք լքի մեր հայրենիքը, որքան էլ դժվար լինի իրավիճակը։ Ամեն օր մենք դժվար, բայց անհրաժեշտ ընտրություն ենք կատարում՝ մնալու և պաշտպանելու մեր հողը։ Սա միակ ճանապարհն է, որով կարող ենք կանխել Արցախը կորցնելու գործընթացը և երաշխավորել հայոց աշխարհի պահպանումը»։
Հիշեցնենք՝ ադրբեջանցի «բնապահպանները» Լաչինի միջանցքը փակել են դեկտեմբերի 12-ից: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծվել է հումանիտար ճգնաժամ: Ըստ խաղաղապահ զորախմբի հրամանատարության՝ ռուսական կողմը բանակցում է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ վերականգնելու քաղաքացիական տրանսպորտի անխափան շարժը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր` Փաշինյանի մասնակցությամբ Երևան-Գյումրի ավտոերթից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արագությունը գերազանցելու համար արագաչափը նկարեց Փաշինյանի մեքենան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում տղամարդը փողոցում կրակել է մարդկանց վրա. կան զոհեր
3.5