«Քանի դեռ Էրդողանը չի դադարեցրել իր սպառնալիքները, ես հավանություն չեմ տա այդ վաճառքին». Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը խոստացել է շարունակել արգելափակել Թուրքիային ռազմական ինքնաթիռների փոխանցումը, եթե Անկարան չբարելավի մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը եւ չդադարեցնի սպառնալ ԱՄՆ տարածաշրջանային դաշնակիցներին: Այս մասին գրում է Politico-ն:
«Ես վճռականորեն դեմ եմ Բայդենի վարչակազմի առաջարկած Թուրքիային նոր F-16 ինքնաթիռների վաճառքին»,-ասել է Մենեդեսը՝ մեղադրելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին նրանում, որ նա շարունակում է խաթարել միջազգային իրավունքը, անտեսել մարդու իրավունքներն ու ժողովրդավարական նորմերը, տագնապալի ու ապակայունացնող վարքագիծ դրսեւորել Թուրքիայում եւ ՆԱՏՕ-ի գծով հարեւան դաշնակիցների նկատմամբ։
«Քանի դեռ Էրդողանը չի դադարեցրել իր սպառնալիքները, չի բարելավել Թուրքիայում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը, այդ թվում՝ լրագրողներին եւ քաղաքական ընդդիմությանը ազատ արձակելու ճանապարհով, եւ չի սկսել իրեն պահել այնպես, ինչպես պետք է իրեն պահի հուսալի դաշնակիցը, ես հավանություն չեմ տա այդ վաճառքին»,-ասել է Մենենդեսը:
Նմանատիպ հոդվածներ
«Ադրբեջանը պետք է հասկանա, որ խաղաղության չի կարող հասնել հայերի կյանքի գնով». Ռուբեն Վարդանյան
Ադրբեջանը պետք է հասկանա, որ խաղաղության չի կարող հասնել հայերի կյանքի գնով։ Այս մասին Twitter-յան իր էջում գրել է Արցախ...
Հաագայի դատարանը Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարության շրջանակում լսումներ կանցկացնի
Հունվարի 30-31-ին ՄԱԿ–ի միջազգային դատարանը (Հաագայի դատարանը) Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարության շրջանակում լսում...
«Սա 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո ամենալայնածավալ հարձակումն է Արցախի ժողովրդի վրա». Արցախի ԱԳՆ
Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և նրա 120 000 բնակչության մեկ ամիս շարունակվող շրջափակումը 2020 թ․ 44-օրյա պատերա...
Հաստատվել է ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում. մանդատ կունենա 2 տարով
Եվրոպական խորհուրդն այսօր համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծել...