ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Արցախում կատարվողի մասին
Կառավարության նիստում ՀՀ վարչապետն անդրադարձել է օրեր առաջ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծում տեղի ունեցած վթարին: Փաշինյանի խոսքով՝ մինչ այս պահը վերականգնողական աշխատանքներ իրականացնելու հնարավորություն չի ընձեռվել ո՛չ ԼՂ-ի համապատասխան ծառայություններին, ո՛չ խաղաղապահներին, ո՛չ էլ որևէ տեղեկություն կա ընթացքի վերաբերյալ:
«Սկսվել են հովհարային անջատումներ, մանկապարտեզները գործում են ոչ լիարժեք, փակվում են աշխատատեղեր՝ էլ ավելի սրելով սոցիալական վիճակը: Իմ գնահատականը շարունակում է մնալ նույնը՝ Ադրբեջանի կողից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը՝ սեփական հայրենիքում ապրելու ԼՂ հայության կամքը կոտրելու նպատակ ունի, բայց հավատում եմ, որ այն անկոտրում է... Ադրբեջանի ու ԼՂ-ի միջև պետք է սկսվի քաղաքական խոսակցություն: Լաչինի միջանցքի փակումը սադրանք է, որի վերջնական նպատակը ռազմական նոր էսկալացիան է ու չպետք է իրականացնել քայլեր, որ ցանկալի են ռազմական էսկալացիայի սցենարը մշակողների համար: Այս սադրանքի ու էսկալացիայի նպատակներից մեկը՝ Բաքվի ու Ստեփանակերտի միջև խոսակցության ակնհայտ անհրաժեշտությունը քողարկելն ու օրակարգից դուրս մղելն է: Չպետք է արվեն գործողություններ, որոնք նպաստում են այս սադրիչ խնդրի լուծմանը: Մյուս կողմից մեր դիվանագիտական ծառայությունը պետք է կրկնապատկեն ջանքերը՝ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի միջազգային տեսանելիությունը մեծացնելու ուղղությամբ»,- ասել է Փաշինյանը: |
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում է․ MediaHub
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին «Նաիրի» բժշկական կենտրոնում է։ Ինչպես հայտնում է MediaHub.am-ի լրագրողը, Փաշինյանի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լավրովը խոսել է Լաչինի միջանցքի մասին, պատմել, թե ինչ են ասում ադրբեջանցիները
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2022 թվականի ռուսական դիվանագիտության աշխատանքի արդյունքների ներկայացմանը նվիրված մամուլի ա...
Հաջորդ շաբաթների ընթացքում մարդիկ կտրուկ ակտիվացում կզգան․ Սինանյանը՝ սփյուռքի քայլերի մասին
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօրվա ճեպազրույցի ընթացքում Արցախի շրջափակման խնդրի լուծման հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ փուլում են հայ-թուրքական հարաբերությունները. Արարատ Միրզոյանը նշեց, թե ինչ է սպասվում
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը քիչ առաջ Ազգային ժողովում խոսեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին: Նախարարը տ...