ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լավրովը խոսել է Լաչինի միջանցքի մասին, պատմել, թե ինչ են ասում ադրբեջանցիները
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2022 թվականի ռուսական դիվանագիտության աշխատանքի արդյունքների ներկայացմանը նվիրված մամուլի ասուլիսում անդրադարձել է Արցախի Հանրապետությունը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարահի՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին, որն արդեն մեկ ամսից ավելի փակ է ադրբեջանցիների կողմից։
«Երեկ ես խոսել եմ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Լաչինի միջանցքը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի, պետք է ազատ լինի բեռների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների՝ երկու ուղղություններով անցուդարձի համար։
Իհարկե, այնտեղ առանձին ամրագրված է, որ այս ճանապարհով ռազմական բեռ չպետք է ուղարկվի։
Ադրբեջանցիները տեղեկություն են տվել, հիմա մեր զինվորականներն ուսումնասիրում են, որ հայկական կողմն ականներ է տեղափոխել այս միջանցքով, հետո այդ ականներն օգտագործվել են, խախտելով եռակողմ պայմանավորվածությունները, ականապատել ադրբեջանական դիրքերին հարող տարածքները։ Եվ այսպես շարունակ։ Շատ փոխադարձ մեղադրանքներ կան»,- ասել է Լավրովը։
«Մենք շատ պարզ բան առաջարկեցինք. այն խաղաղապահ զորախումբը, որը Ռուսաստանը ուղարկեց այնտեղ, իրավասու է եռակողմ համաձայնագրով վերահսկել այս շարժումը, և նա ունի բոլոր հնարավորությունները ստուգելու յուրաքանչյուր մեքենա՝ ստուգելու դրանցում արգելված, ոչ մարդասիրական, ոչ քաղաքացիական ապրանքների բացակայության փաստը։
Երեկ կամ նախօրեին հանդիպում է կայացել Ադրբեջանի ներկայացուցչի և Ղարաբաղի ներկայացուցիչների միջև՝ ռուսական զորախմբի հրամանատարի մասնակցությամբ։ Կարծում եմ, որ մոտ ապագայում հարցը կլուծվի»,- ասել է Սերգեյ Լավրովը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ փուլում են հայ-թուրքական հարաբերությունները. Արարատ Միրզոյանը նշեց, թե ինչ է սպասվում
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը քիչ առաջ Ազգային ժողովում խոսեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին: Նախարարը տ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում է․ MediaHub
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին «Նաիրի» բժշկական կենտրոնում է։ Ինչպես հայտնում է MediaHub.am-ի լրագրողը, Փաշինյանի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Արցախում կատարվողի մասին
Կառավարության նիստում ՀՀ վարչապետն անդրադարձել է օրեր առաջ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծում տեղի ունեցած...
Սուրեն Պապիկյանը նշեց, թե որն է եղել զորամասում հրդեհի պատճառը
Ռազմական ոստիկանության հայտնած նախնական տվյալներով հրդեհային անվտանգության կանոնների խախտման արդյունքում տեղի է ունեցել...