ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անկարգություններ Բրազիլիայում. իրավիճակը` այս պահին
Բրազիլիայում զինված ուժերի և երկրի նախկին նախագահ Ժայիր Բոլսոնարոյի կողմնակիցների միջև առճակատումը շարունակվել է ողջ գիշեր։ Արդյունքում անկարգություններին մասնակցելու կասկածանքով բերման է ենթարկվել ավելի քան 400 մարդ։ Բրազիլիայի մի քանի շրջաններում բեռնատարների վարորդները արգելափակում են բենզալցակայանների աշխատանքը և ճանապարհները։ Համատասխան տեսակադրերը հրապարակվել են համացանցում:
Ինչպես հայտնում է RTVI-ը, հունվարի 8-ին Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի կողմնակիցները երկրի մայրաքաղաք Բրազիլիայում ցույց են անցկացրել երկրի գործող ղեկավար Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի դեմ՝ պահանջելով վերանայել 2022 թվականի նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքները։ Բողոքի ցույցերի ժամանակ մարդիկ գրավել են Կոնգրեսի և Գերագույն դատարանի շենքը, ինչպես նաև Պլանալտո պալատը՝ Բրազիլիայի նախագահի աշխատանքային նստավայրը։
Ի պատասխան՝ Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան արտակարգ դրություն է հայտարարել մայրաքաղաքում և հրամայել է դաշնային ռազմական ու իրավապահ ուժերը օգտագործել անկարգությունները ճնշելու համար։
Ցույցերի ընթացքում ավելի քան 300 մարդ է բերման ենթարկվել, հայտնում է CNN Brazil-ը՝ հղում անելով տեղի իրավապահներին։ Բրազիլիայի դաշնային շրջանի նահանգապետ Իբանես Ռոչան իր Twitter-ում հայտնել է 400 ձերբակալվածների մասին։
Դաշնային շրջանի (որը ներառում է երկրի մայրաքաղաքը՝ Բրազիլիան) նահանգապետ Իբանես Ռոզան 90 օրով հեռացվել է պաշտոնից, գրում է Globo-ն։
Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոն դատապարտել է իր կողմնակիցների գործողությունները, նա ինքը գտնվում է Ֆլորիդայում։ Բողոքի ցույցերը դատապարտել են նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և ԵՄ դիվանագետ Ժոզեպ Բորելը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցի «էկոակտիվիստները» տոնում են 120 000 մարդու սովը. Էդմոն Մարուքյան
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր էջում Լաչինի միջանցքից տեսանյութ է հրապարակել, որու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բլոկադայի 25-րդ օր. Արցախում մթերային խանութները գրեթե դատարկ են
Բլոկադայի 25-րդ օրն Արցախում մթերային խանութները գրեթե դատարկ են: Օրեր առաջ սկսել են պետական պահուստներից սահմանափակ քան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուբեն Վարդանյանը` Արցախի շրջափակման և դրա հետևանքների մասին
Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել Արցախի Հանրային հեռուստաընկերությանը՝ խոսելով Ադրբեջանի կողմ...
Ով է Զեյթունում սպանված երիտասարդը. մանրամասներ. ԶԼՄ
Հայտնի է դարձել, թե ով է Զեյթունում սպանված երիտասարդը: Վերջինս Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի բնակիչ 26-ամյա Արմեն Զա...