Որքան մարդ է եկել Հայաստան 2022 թվականին. Զբոսաշրջության կոմիտեն նախնական տվյալներ է հրապարակել

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին դեպի Հայաստան կատարված զբոսաշրջային այցելությունները:

 

2022թ. դեկտեմբերին Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է 130 հազար մարդ, ինչը գերազանցում է 2021թ. նույն ամսվա ցուցանիշը` 67 հազար մարդ:

 

Այս տարի երկրորդ անգամ ՀՀ-ն գերազանցել է 2019 թվականի այցելություններն ամսվա կտրվածքով` գրանցելով 130.429 այցելություն (2019 թվականի դեկտեմբերին` 110.685 այցելություն):

 

Նախնական տվյալներով՝ 2022 թվականին Հայաստան է այցելել 1,67 մլն զբոսաշրջիկ։