Անգլիայում բժշկները լայնամասշտաբ գործադուլ են սկսել

Անգլիայի հիվանդանոցների ավագ բժիշկները 48-ժամյա գործադուլ են սկսել: Այս մասին հաղորդում է BBC-ն։ Հազարավոր բժիշկներ ժամը 07։00-ից դադարեցրել են աշխատանքը և դուրս եկել փողոցներ։

 

Հաղորդվում է, որ գործադուլի հիմնական պահանջը աշխատավարձերի բարձրացումն է։ Բժիշկները պահանջում են 35 տոկոսով բարձրացնել իրենց  աշխատավարձերը։ Բժիշկները 2012 թվականից ի վեր առաջին անգամ են նման երկարաժամկետ գործադուլի մասնակցում։

 

Հազարավոր ծրագրված վիրահատություններ ու խորհրդատվություններ են հետաձգվել։ Կան հիվանդանոցներ, որտեղ բժիշկների 50%-ն է գործադուլի դուրս եկել։ 

 

Հիվանդանոցներից մեկի տնօրենն էլ BBC-ին ասել է, որ անձնակազմը գիտակցում է՝ հնարավոր է, որ հանրային աջակցություն չլինի՝ ի աջակցություն բժիշկների։  Գործադուլին մասնակցող բժիշկները BBC-ին նաև հայտնել են, որ գործադուլը դժվար որոշում էր,ս ակայն այն անհրաժեշտ էր։

Քաղաքականություն