Ռուսաստանին և Չինաստանին հաջողվեց ապահովել փոխադարձ առևտրի ռեկորդային աճի տեմպերը․ Պուտին
Չնայած արևմտյան որոշ երկրների շանտաժին, Ռուսաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը մինչև տարեվերջ կաճի մոտ 25 տոկոսով, և երկիրը, ամենայն հավանականությամբ, ժամկետից շուտ կհասնի 200 միլիարդ դոլարի նշագծին, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Չնայած արտաքին անբարենպաստ իրավիճակին, ոչ լեգիտիմ սահմանափակումներին և արևմտյան որոշ երկրների ուղղակի շանտաժին, Ռուսաստանին և Չինաստանին հաջողվեց ապահովել փոխադարձ առևտրի ռեկորդային աճի տեմպերը, մինչև տարեվերջ այն կաճի մոտ 25 տոկոսով։ Թիրախային նշաձողը, որը մենք սահմանել ենք մինչև 2024 թվականը, կկարողանանք ժամանակից շուտ հասնել», - ասել է Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ տեսահոլովակի միջոցով բանակցությունների ժամանակ։