Ուկրաինային մատակարարված ֆրանսիական 18 CAESAR-ները վերանորոգման կարիք ունեն. Le Figaro
Ֆրանսիական 18 CAESAR ինքնագնաց հրետանային կայանները, որոնք տրամադրվել են Ուկրաինային որպես ռազմական օգնություն, վերանորոգման կարիք ունեն, հաղորդում է Le Figaro-ի ֆրանսիական հրատարակությունը:
Ռազմական տեխնիկայի անհրաժեշտ վերանորոգման պատճառը կրակոցների բարձր ինտենսիվությունն է, որի պատճառով ինքնագնաց հրանոթների փողը շատ արագ մաշվում է։
Ինչպես նշվում է, CAESAR-ներից մեկն ամբողջությամբ անսարք է, և այն դեռ հնարավոր չի լինի շահագործել։
Հոդվածում նշվում է, որ ուկրաինական բանակում նման խնդիր նկատվում է անհրաժեշտ պահեստամասերի բացակայության պատճառով, ուստի նրանք հնարավորություն չունեն վերացնել այդ խնդիրը։ Առայժմ ինքնագնացները վերանորոգման են ուղարկվելու Լեհաստան։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ասել էր, որ Ֆրանսիան Կիևին մատակարարել է Crotale հրթիռային կայաններ և հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպես նաև նախատեսում է հաջորդ տարվա սկզբին զենքի նոր խմբաքանակ մատակարարել։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը զանգվածային զորավարժություններ կսկսի Հորմուզի նեղուցից մինչև Հնդկական օվկիանոս
Իրանը նախատեսում է լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնել Հորմուզի նեղուցի արևելյան մասից մինչև Հնդկական օվկիանոսի հյ...
Ուկրաինայի զինված ուժերը` Բելառուսի տարածքում հրթիռի ընկնելու մասին
Ուկրաինայի Զինված ուժերի մամուլի քարտուղար Յուրի Իգնատը մեկնաբանել է Բելառուսի տարածքում ուկրաինական հրթիռի ընկնելու դեպ...
Քադիրովը հայտարարել է Ուկրաինայում «Հատուցում» գործողության երկրորդ փուլի մասին
Ռամզան Քադիրովը հայտարարել է «Հատուցում» գործողության երկրորդ փուլի մասին: Այս մասին գրում է Говорит Москва-ն: Նա մասնավ...
Ռազմաօդային ուժերի արդիականացումից հետո Հունաստանը կարող է չվախենալ արտաքին սպառնալիքներից. երկրի վարչապետ
Հունաստանը, արդիականացնելով իր օդուժը, այնքան է ուժեղացրել իր զսպման հնարավորությունները, որ կարող է վտանգ չզգալ ոչ մի կ...