Ռազմաօդային ուժերի արդիականացումից հետո Հունաստանը կարող է չվախենալ արտաքին սպառնալիքներից. երկրի վարչապետ
Հունաստանը, արդիականացնելով իր օդուժը, այնքան է ուժեղացրել իր զսպման հնարավորությունները, որ կարող է վտանգ չզգալ ոչ մի կողմից։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Կրետե կղզու Չանիա քաղաքի ավիաբազայում գտնվող 115-րդ ռազմաօդային ուժերի մարտական թեւ կատարած այցի ժամանակ, գրում է ТАСС-ը:
Վարչապետը ստուգել է չորրորդ սերնդի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչները, որոնք արդիականացվել են Viper մակարդակի, տեղեկացվել օդային թևի, օդանավերի արդիականացման և ընդհանուր հզորացման խնդիրների, կազմակերպման և պատրաստվածության մասին։
«Ընթացքի մեջ է ռազմաօդային ուժերի արդիականացումը, շատ կարևոր ծրագիր, որը, զուգակցվելով մեր կատարած այլ ներդրումների հետ, կարծում եմ երկարաժամկետ վստահություն է տալիս մեզ, որ ուժեղացրել ենք մեր զսպողականությունն այնքան, որ վտանգված չենք զգա որևէ մեկի կողմից»,- ասել է Միցոտակիսը, որի խոսքերը մեջբերում է «Kathimerini» թերթը։
Վարչապետը հատուկ անդրադարձել է օդաչուներին, մարտական ինքնաթիռներ շահագործող ողջ անձնակազմին և նրանց աջակցություն խոստացել։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը զանգվածային զորավարժություններ կսկսի Հորմուզի նեղուցից մինչև Հնդկական օվկիանոս
Իրանը նախատեսում է լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնել Հորմուզի նեղուցի արևելյան մասից մինչև Հնդկական օվկիանոսի հյ...
Ուկրաինայի զինված ուժերը` Բելառուսի տարածքում հրթիռի ընկնելու մասին
Ուկրաինայի Զինված ուժերի մամուլի քարտուղար Յուրի Իգնատը մեկնաբանել է Բելառուսի տարածքում ուկրաինական հրթիռի ընկնելու դեպ...
Քադիրովը հայտարարել է Ուկրաինայում «Հատուցում» գործողության երկրորդ փուլի մասին
Ռամզան Քադիրովը հայտարարել է «Հատուցում» գործողության երկրորդ փուլի մասին: Այս մասին գրում է Говорит Москва-ն: Նա մասնավ...
Ուկրաինային մատակարարված ֆրանսիական 18 CAESAR-ները վերանորոգման կարիք ունեն. Le Figaro
Ֆրանսիական 18 CAESAR ինքնագնաց հրետանային կայանները, որոնք տրամադրվել են Ուկրաինային որպես ռազմական օգնություն, վերանորո...