Ուկրաինայի զինված ուժերը` Բելառուսի տարածքում հրթիռի ընկնելու մասին
Ուկրաինայի Զինված ուժերի մամուլի քարտուղար Յուրի Իգնատը մեկնաբանել է Բելառուսի տարածքում ուկրաինական հրթիռի ընկնելու դեպքը:
«Ի վերջո, հակաօդային պաշտպանության աշխատանքն այնքան ինտենսիվ է, այդ թվում՝ այսօր, որ նման բաներ հնարավոր են։ Չի կարելի բացառել: Մենք օրինակներ գիտենք հարևան պետությունների տարածքում, երբ որոշ բեկորներ կարող են ընկնել: Բայց այս բոլոր փաստերը ռուսական ագրեսիայի և ռուսական հրթիռային հարձակումների արդյունքն են»,- ասել է նա, գրում է NEXTA-ն։
Հիշեցնենք, որ Բելառուսի ԱԳՆ-ն ուկրաինական իշխանություններից պահանջել է հետաքննել Բելառուսի օդային տարածք մտած C-300 համալիրի ուկրաինական հրթիռի հետ կապված միջադեպը։ Բելառուսում Ուկրաինայի դեսպանը կանչվել է ԱԳՆ, որտեղ էլ նրան ներկայացվել են բելառուսական կողմի դիտարկումներն ու պահանջները։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը զանգվածային զորավարժություններ կսկսի Հորմուզի նեղուցից մինչև Հնդկական օվկիանոս
Իրանը նախատեսում է լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնել Հորմուզի նեղուցի արևելյան մասից մինչև Հնդկական օվկիանոսի հյ...
Քադիրովը հայտարարել է Ուկրաինայում «Հատուցում» գործողության երկրորդ փուլի մասին
Ռամզան Քադիրովը հայտարարել է «Հատուցում» գործողության երկրորդ փուլի մասին: Այս մասին գրում է Говорит Москва-ն: Նա մասնավ...
Ռազմաօդային ուժերի արդիականացումից հետո Հունաստանը կարող է չվախենալ արտաքին սպառնալիքներից. երկրի վարչապետ
Հունաստանը, արդիականացնելով իր օդուժը, այնքան է ուժեղացրել իր զսպման հնարավորությունները, որ կարող է վտանգ չզգալ ոչ մի կ...
Ուկրաինային մատակարարված ֆրանսիական 18 CAESAR-ները վերանորոգման կարիք ունեն. Le Figaro
Ֆրանսիական 18 CAESAR ինքնագնաց հրետանային կայանները, որոնք տրամադրվել են Ուկրաինային որպես ռազմական օգնություն, վերանորո...