Բելգիայի ԱԳՆ-ն քաղաքացիներին կոչ է անում լքել Իրանը

Կամայական ձերբակալությունների, «արատավոր արդարադատության» վտանգի պատճառով Բելգիայի ԱԳՆ-ն երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել անհապաղ հեռանալ Իրանից, գրում է Kommersant-ը։

 

 Նախարարությունը պարզաբանել է, որ նախազգուշացումը վերաբերում է նաև նրանց, ովքեր Իրան են ժամանել զբոսաշրջության նպատակով։

 

«Իրանում ձերբակալված կամ կալանավորված քաղաքացիներին հյուպատոսական պաշտպանություն տրամադրելու Թեհրանում Բելգիայի դեսպանատան հնարավորությունները սահմանափակ են:  Ավելին, երկքաղաքացիության դեպքում հյուպատոսարան այցելելն անթույլատրելի է, քանի որ Իրանի իշխանությունները դա չեն ճանաչում»,- նշվում է նախարարության կայքում։

 

Դիվանագետները նաև խորհուրդ են տալիս բելգիացիներին ձեռնպահ մնալ Իրան մեկնելուց «ցանկացած պատճառով»:  

 

«Վերջերս Բելգիայի մի քաղաքացի և արևմտյան երկրների մի քանի այլ բնակիչներ կամայականորեն ձերբակալվել են և ներկայումս կալանքի տակ են գտնվում Իրանում»,- նշվում է հաղորդագրությունուն։

 

Սեպտեմբերից Իրանում զանգվածային հակակառավարական ցույցեր են տեղի ունենում, որոնք հրահրվել են 22-ամյա Մահսա Ամինիի մահով, ով, ըստ տեղեկությունների, սպանվել է Իրանի վերահսկողական պարեկության անդամների կողմից հիջաբը սխալ կրելու համար։ 

Քաղաքականություն

Պատահարներ