ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բայկալ լճում խարսխված նավերը սառցակալել են
Բայկալ լճում փոթորկի պատճառով դադարեցվել է դեպի Օլխոն կղզի լաստանավի շահագործումը, քանի որ Օլխոն կղզի տանող լաստանավի մոտ խարսխված նավերի վրա սառույցի գոյացումներ են հայտնվել։
2022 թվականի դեկտեմբերի 12-ից «Սախյուրտա-Օլխոն կղզու» լաստանավերը դադարեցրել են իրենց աշխատանքը։ Իրկուտսկի մարզի ավտոճանապարհների շինարարության և շահագործման տնօրինության տվյալներով՝ դա պայմանավորված է փոթորիկի և քամու ուժգնացումով, քամու պոռթկումները հասնում են վայրկյանում 30 մետրի։