ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բրազիլիայում զանգվածային անկարգություններ են

Բրազիլիայի հեռացող նախագահ Ժաիր Բոլսոնարոյի կողմնակիցները անկարգություններ են կազմակերպել մայրաքաղաքի փողոցներում, հայտնում է Metrópoles-ը։

 

Լրատվականի տվյալներով՝ ցուցարարներն ի սկզբանե մտադիր են եղել ներխուժել Բրազիլիայի դաշնային ոստիկանության շտաբ՝ բողոքելով երկրի բնիկ ժողովուրդների առաջնորդներից մեկի՝ իրենց համախոհի կալանավորման դեմ։ Այն բանից հետո, երբ ոստիկանությունն արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ օգտագործեց նրանց ցրելու համար, նրանք վնասեցին և այրեցին մոտակայքում կայանված ավելի քան մեկ տասնյակ մեքենաներ և մի քանի քաղաքային ավտոբուսներ:

Correio Braziliense թերթը գրում է ցուցարարների մասին, որոնք փակում են ճանապարհները և խոչընդոտներ ստեղծում՝ անվադողերի այրման շնորհիվ։

Բրազիլիայի արդարադատության և հասարակական անվտանգության նախարար Անդերսոն Տորեսը անկարգություններ հրահրողներին կոչ է արել «առողջ բանականություն» ցուցաբերել:

Քաղաքականություն

Պատահարներ