ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ահա թե ովքեր են իրականում բնապահպան կոչվող ադրբեջանցի սադրիչները». օգտատեր

 Օգտատեր Արթուր Արամյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով.

 

 «Ահա թե ովքեր են բնապահպան կոչվող ադրբեջանցի սադրիչները։ Սա էլ Ագդիլն է: Տեղեկացնեմ, որ արդեն գրեթե վստահ եմ, որ Ադրբեջանը հատուկ օպերացիա է վարում Լաչինի միջանցքում, պարզապես բնապահպանական ակցիայի անվան ներքո և ներգրավելով այդ ամենում մի քանի փնթի գյուղացիների, որպես մասովկա։

 

 Շատացել է այն մարդկանց թիվը, ովքեր սկսել են ռուս խաղաղապահներին ցուցադրել գորշ գայլեր ազգայնական ծայրահեղական խմբավորման նշանները։ Ողջ գիշեր դրանց կողքին և օպերատորների օբյեկտիվում է եղել արդեն իսկ բոլորիս հայտնի դարձած ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակից Թելմանը, ով էլ իմ կարծիքով ղեկավարում է տեղում կոնկրետ այս օպերացիան, որը պետք է ապակայունացնի կամ սրի իրավիճակն իմ կարծիքով»,- գրել է օգտատերը։

Քաղաքականություն

Պատահարներ