ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանցիները 2 ավտոբուսով զինվորականների են բերել Լաչինի միջանցք

 Ադրբեջանցիները 2 ավտոբուսով զինվորականների են բերել Լաչինի միջանցքի այն հատված, որտեղ ադրբեջանցի այսպես կոչված «բնապահպանները» երեկվանից երկկողմանի փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Այս մասին գրում է Инфотека24 թելեգրամյան ալիքը:

 

Հիշեցնենք, որ սադրանքը հրահրվել է երեկ առավոտյան` ժամը 10:30-ի հատվածում: Ադրբեջանցիները փակել են Լաչինի միջանցքը։ Այսպես կոչված «բնապահպանները» հանդիպում են պահանջել Վոլկովի հետ։ Նշվում է, թե նրանց ակցիան՝ ընդդեմ հանքավայրերի ապօրինի շահագործման։ Փաստ է, որ Ադրբեջանի նման բռնատիրական երկրում հնարավոր չէ նման ակցիաներ կազմակերպել առանց իշխանությունների հովանավորչության և սա հերթական սադրանքն է Բաքվի կողմից։ 

Արցախում հասունանում է հումանիտար ճգնաժամ: Մարդիկ չեն կարուղանում Հայաստանից Արցախ գնալ և հակառակը: Անհնարին է դարձել շտապ բուժօգնություն տրամադրելու համար Արցախի հիվանդանոցներից մարդկանց տեղափոխումը Հայաստանի հոսպիտալներ:

 

Քաղաքականություն

Պատահարներ