13 ժամ շարունակ փակ է  Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը

13 ժամ շարունակ փակ է  Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը։ Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ Ոստիկանությունը։

 «Այսօր առավոտյան մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով  ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ 

Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ 

Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Իրավիճակի զարգացումների վերաբերյալ ՆԳ նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն»,- նշվում է հաղորդագրությունում։

Քաղաքականություն

Պատահարներ