Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Հերթական այցելությունը տեղի է ունեցել նոյեմբերին»,– ասաց Ամատունին։
Նա կարևորեց այն հանգամանքը, որ այցելությունները կանոնավոր բնույթ են կրում։
Ինչպես նախորդ անգամ, այս անգամ նույնպես գերիները կարողացել են կապ հաստատել հարազատների հետ, նամակներ փոխանցել, հեռախոսով խոսել և տեսազանգ կատարել։ ԿԽՄԿ ներկայացուցիչները նաև գնահատել են գերիների առողջական վիճակը և նրանց պահման պայմանները։
«Մենք հույս ունենք, որ այցելությունները կշարունակվեն նաև ապագայում` արդեն ձեռք բերված պրակտիկայի համաձայն»,– նշեց Ամատունին։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Վարդանյանը խոսել է երկու սցենարի մասին
Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 17-ին հանդիպումներ է ունեցել Մարտակերտի շրջանում: Պետնախար...
Հայաստանի բժիշկները ցանկանում են մեկնել Արցախ՝ օգնելու ծանր հիվանդներին
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ընթացող ակցիայի ժամանակ ԵՊԲՀ վիրաբուժական ամբիոնի վարիչ Գագիկ Հակոբյանը բժիշկների անուն...
Արցախում գազամատակարարման խափանման մասին շրջանառվող տեղեկությունները կեղծ են
Արցախում գազի բնականոն մատակարարումը շարունակվում է, և գազամատակարարման խափանման մասին շրջանառվող տեղեկությունները...
Աշխարհի առաջնության եզրափակիչն «առանց թշնամի երկրների». Դմիտրի Մեդվեդև
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ցանկություն է հայտնել Արգենտինայի և Մարոկկոյի հավ...