Առաջիկա երկու տարում ԵՏՄ-ում կստեղծվի գազի միասնական շուկա. Պուտին

Առաջիկա երկու տարում ԵՏՄ-ում կստեղծվի գազի միասնական շուկա: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: 

 

«Առաջիկա մի քանի տարիների ընթացքում մենք պետք է իրականացնենք մեր պայմանավորվածությունները, որոնք ձևակերպել ենք ավելի վաղ», – հայտարարել է Ռուսաստանի ղեկավարը: 

 

Պուտինը նաև նշել է, որ առաջիկա երկու տարիների ընթացքում անհրաժեշտ կլինի հասնել գազի միասնական շուկայի ստեղծմանը և ձևավորել դրա աշխատանքի սկզբունքները, ինչպես նաև անցնել էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի գործնական իրականացմանը:

 

Քաղաքականություն