Սառեցված թռչնամիսը վաճառում են թարմ մսի անվան տակ. բողոք

Հայ արտադրողները բողոքում են թռնչամսի շուկայում անհավասար պայմաններից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։

 

Նա պարզաբանել է, որ հաճախ երրորդ երկրներից սառեցված թռչնամիսը, հատկապես Վրաստանից, չի մակնշվում, որ երրորդ երկրից է և վաճառվում է թարմ մսի անվան տակ։

 

Տեղական ընկերությունների արտադրանքը մակնշվում է, իսկ ներկրվող մսի որոշակի մասը՝ ոչ։

 

«Դա անհավասար պայմաններ է ստեղծում։ Մինչև սառեցված միսը հասնում է առևտրի կետեր, արդեն վաճառվում է թարմ մսի անվան տակ, թեև սառեցված միսը 100-150 դրամով (մոտ 30 ցենտով-խմբ.) ավելի էժան է»,-ընդգծել է նա։

 

Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի խոսնակ Անի Սմբատյանը լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ եթե արտադրողները տեղյակ են վերոնշյալ երևույթի դրսևորումների կոնկրետ դեպքերից, ապա կարող են դիմել, և հանձնաժողովը կուսումնասիրի դրանք:

 

Մանրամասները` կայքում։

Քաղաքականություն