ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մխիթարյանը գլխով գոլի հեղինակ է դարձել
«Ինտերը» Մալթայում ընթացած ընկերական խաղում 6։1 հաշվով հաղթել է «Գզիրա Յունայթեդին»։ Տոնի Բեզինայի անվան ստադիոնում կայացած խաղում աչքի է ընկել նաև ազգությամբ հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։
Հայ ֆուտբոլիստը փոխարինման է դուր եկել երկրորդ կեսում և աչքի ընկել 89-րդ րոպեին` գլխի հարվածով եզրափակելով Դիմարկոյի փոխանցումը։ Վերջինս էլ գոլի հեղինակ էր դարձել հենց Մխիթարյանի փոխանցումից հետո։
«Ինտերը» հաջորդ հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 7-ին՝ «Զալցբուրգի» հետ։