Wildberries-ի հաճախորդները հայտնել են զանգվածային խափանումների մասին

Wildberries marketplace-ի հաճախորդները բողոքել են լայնածավալ խափանումից, ինչի պատճառով ծանուցումներ են ստացել իրենց անծանոթ պատվերների տեղադրման մասին։  Այդ մասին գրում է SHOT-ը։

 

Արդյունքում որոշ օգտվողների զամբյուղներում գտնվող հարյուրավոր ապրանքների գնումը հաստատվել է:  Երբ օգտատերերը փորձել են ետ  գնված ապրանքի վերադարձ կազմակերպել, իրենց հաշվից գումար է պահվել, մի դեպքում` 50 ռուբլի, մեկ այլ դեպքում մինչև 10 հազար ռուբլի` կախված ապրանքների չափից և քանակից:

 

Wildberries-ի թեժ գծից հաստատել են, որ խափանում է եղել, առաջարկել են վճարել վերադարձի համար և  խոստացել են, որ գումարը կվերադարձվի, պարզապես պետք է համապատասխան դիմում լրացնել։  Ոմանք համաձայնել են նման պայմաններին, իսկ մյուսները որոշել են պաշտպանել իրենց իրավունքները դատարանի միջոցով։

Քաղաքականություն

Պատահարներ