ՀՀ դատախազությունը փորձել է կալանավորել Յուրի Խաչատուրովի որդուն. «Ժողովուրդ»
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փորձել է կալանավորել ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդուն։
Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Հոկտեմբերի 25-ին ՀՀ վճռաբեկ դատարան է դիմել գլխավոր դատախազի տեղակալը և պահանջել, որ դատարանը Խաչատուրովի որդուն կալանավորի, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է նորանշանակ դատախազի տեղակալի բողոքը»,– գրում է օրաթերթը։
Նշենք, որ մայիսի 17-ին Կիևյան փողոցում ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիայի ժամանակ Իգոր Խաչատուրովը ձերբակալվեց, ապա կալանավորվեց։
Խաչատուրովին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով ( իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։
Կալանավորումից 2 ամիս անց՝ հուլիսի 11-ին, Իգոր Խաչատուրովն ազատ արձակվեց 1 միլիոն դրամ գրավի դիմաց: Այժմ նրա գործով դատական նիստերը շարունակվում են:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական ԶՈւ–ն տարբեր զինատեսակներից կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Գյուղմթերքը Պյատիգորսկ է հասել արդեն նեխած. հայ գործարարն ահազանգում է
«Նկարներն ու տեքստն ինձ ուղարկել են Ռուսաստանից՝ ավելացնելու ոչինչ չկա, սա ձեր պրոֆեսիոնալիզմի գնահատականն ա պարոնայք»:&...
Պեմզաշենում սպանության կասկածյալներից մեկը մշտապես եղել է դեպքի վայրում՝ հետևելով իրավապահների աշխատանքին. Aravot
Պեմզաշենում 31-ամյա բնակչուհու և վերջինիս 11-ամյա դստեր և 8-ամյա որդու սպանության դեպքի մասին նոր տեղեկություններ են ի հ...
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Սյունիքի մարզի Գ...