Ադրբեջանցին այն ազգն է, որից ամեն ինչ սպասելի է. Շուռնուխի գյուղապետ
Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի դպրոցն ադրբեջանցիների նշանառության տակ է, թշնամին հեռադիտակով կարողանում է դիտարկել դպրոցը:
Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ չնայած սրան՝ դպրոցը բնականոն գործում է, երեխաներն էլ գալիս են դասի:
Շուռնուխի գյուղապետը հայտնեց, որ գյուղում, ընդհանուր առմամբ, կյանքը բնականոն հունով շարունակվում է, սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բնակիչներն ընդամենը մի քանի ժամով տարհանվել էին, բայց հիմա վերադարձել են գյուղ ու իրեն առօրյա կյանքով են ապրում:
Հարցին՝ ի՞նչ տրամադրվածություն ունեն գյուղի բնակիչները, ի՞նչ անհանգստություններ կան նրանց մոտ՝ Հակոբ Արշակյանն ասաց. «Միայն անուղեղ մարդը չի վախի, ով գիտակցում է՝ ինչ է կատարվում, հասկանում է, որ իրեն ու ադրբեջանուն մի փողոց է բաժանում, բնականաբար, կանհանգստանա, ադրբեջանցին այն ազգն է, որից ամեն ինչ սպասելի է»:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական ԶՈւ–ն տարբեր զինատեսակներից կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Գյուղմթերքը Պյատիգորսկ է հասել արդեն նեխած. հայ գործարարն ահազանգում է
«Նկարներն ու տեքստն ինձ ուղարկել են Ռուսաստանից՝ ավելացնելու ոչինչ չկա, սա ձեր պրոֆեսիոնալիզմի գնահատականն ա պարոնայք»:&...
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Սյունիքի մարզի Գ...
Ինչ վիճակում է Ուկրաինային հանձնված ռազմական տեխնիկան. The New York Times-ը բացահայտումներ է արել
Ուկրաինային հանձնված արևմտյան հաուբիցների մեկ երրորդը շարքից դուրս է եկել, The New York Times-ին հայտնել են իր աղբյուրնե...