Adidas-ը հետաքննություն է սկսել Քանյե Ուեսթի ոչ պատշաճ պահվածքի շուրջ

Գերմանական Adidas կոնցեռնը հետաքննություն կսկսի ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի ոչ պատշաճ պահվածքի վերաբերյալ անանուն նամակի շուրջ, ում հետ ապրանքանիշը նախկինում թողարկել էր Yeezy հագուստի համատեղ շարքը։  Այս մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը։

 

«Ներկայումս պարզ չէ, թե արդյոք անանուն նամակում տեղ գտած մեղադրանքները համապատասխանում են իրականությանը։ Այնուամենայնիվ, մենք շատ լուրջ ենք վերաբերվում այդ մեղադրանքներին և որոշել ենք անհապաղ սկսել անկախ հետաքննություն այս հարցով»,- վստահեցրել են ընկերությունից։

 

Նշվում է, որ ընկերությունը հետաքննություն անցկացնելու որոշում է կայացրել այն բանից հետո, երբ խոշոր բաժնետերերից մեկը պահանջել է պարզաբանել ենթադրյալ միջադեպերը։

 

Adidas-ը խզեց համագործակցությունը ռեփերի հետ հոկտեմբերի 25-ին: Ավելի ուշ Forbes-ի լրագրողները հաշվարկել են, որ Քանյե Ուեսթը կորցրել է միլիարդատիրոջ կարգավիճակը՝ Adidas-ի հետ համագործակցության դադարեցման պատճառով։  Cowen ներդրումային բանկի տվյալներով՝ գործարարը կորցրել է իր ամենամեծ պայմանագիրը, որը կազմել է 1,5 միլիարդ դոլար (91,9 միլիարդ ռուբլի):

Քաղաքականություն

Պատահարներ