Ցանկալի չէ խորացնել Մոսկվայի և Պեկինի հետ ռազմական համագործակցությունը. Պենտագոն
ԱՄՆ-ը կարծում է, որ այլ երկրների համար նորմալ է հարաբերություններ ունենալ Չինաստանի հետ, սակայն անցանկալի է դրանք խորացնել ռազմական ոլորտում: Այս մասին գրում է RT-ն:
«Իմ կարծիքով, այլ երկրները պետք է հարաբերություններ ունենան Պեկինի հետ, դա նորմալ է։ Այնուամենայնիվ, ես կզգուշացնեմ, որ այդ ռազմական հարաբերությունները շատ չխորանան, քանի որ, իմ կարծիքով, ռիսկերը չափազանց մեծ են, իսկ վարձատրությունը՝ աննշան»,- ասել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քոուլը Manama Dialogue հարթակում կազմակերպված քննարկման ժամանակ։
Նույն գնահատականը նա տվել է Ռուսաստանի մասին խոսելիս.
«Անվտանգության տեսանկյունից Պեկինի և Մոսկվայի հետ հարաբերությունների առավելությունները սահմանափակ են», - ասել է Քոլը:
Օգոստոսի վերջին Սպիտակ տունը մտահոգություն էր հայտնել Ռուսաստանի հետ «Վոստոկ-2022» համատեղ զորավարժություններին այլ երկրների մասնակցության կապակցությամբ։






























